ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Տոսկանայի եկեղեցում գտնված մասունքները Կարավաջիոյինն են

Տոսկանայի եկեղեցում գտնված մասունքները Կարավաջիոյինն են
18.11.2016 | 11:36

Գիտնականները 85 %-ով համոզված են, որ մասունքները իտալացի գեղանկարչինն են: Մարդկային մասունքները, որ գտնվել են Տոսկանայի հինավուրց եկեղեցու անանուն գերեզմանում 1956-ին, գործնականում անկասկած պատկանում են Վերածննդի հայտնի նկարիչ Միքելանջելո դա Կարավաջիոյին, կարծում են իտալացի գիտնականները: Հետազոտողների խմբին տարիներ են պետք եղել, որ համոզվեն՝ գտնված ոսկորները պատկանում են մարդուն, որ վախճանվել է մոտավորապես 1610-ին 38-40 տարեկանում: Այդ և այլ հանգամանքներ թույլ են տալիս պնդել, որ գիտնականները գտել են հանճարեղ նկարչի աճյունը: Բազմաթիվ քիմիական անալիզներ են արվել: Մինչև 1956-ը գեղանկարչի մասունքները ընդհանուր գերեզմանում էին, որտեղ միջին դարերում հուղարկավորվել է մոտ 200 մարդ, հիմա նրա մասունքները տեղափոխվել են հատուկ գերեզման:


Կարավաջիոն Վերածննդի դարաշրջանի պատմության մեջ մտել է իբրև նկարիչ, որ առաջիններից մեկն է կիրառել կյարոսկուրոյի տեխնիկան, որ բազմագույն փորագրանկար է հիշեցնում՝ լույսի ու ստվերի կտրուկ հակադրումով: Միջնադարում դա համարվում էր հեղափոխություն արվեստում: Գեղանկարչի մահվան հանգամանքները հարյուրամյակներ պատված են եղել գաղտնիքներով ու խորհրդավորությամբ: Մի վարկածով՝ նա սպանվել է կրոնական չափազանց ազատ հայացքների համար: Մեկ այլ վարկածով՝ մահացել է մալարիայից: Երրորդ վարկածը պատմում է, որ վախճանվել է Հռոմի ճանապարհին, ուր գնում էր պապից թողություն ստանալու իր չափազանց ազատ կենսակերպի համար: Իտալիայի չորս համալսարանների գիտնականներ համամիտ են, որ Միքելանջելո դա Կարավաջիոյին սպանել է արևային հարվածը՝ նա հիվանդ էր սիֆիլիսով և օրգանիզմը ծայրաստիճան թուլացած էր: Պատմաբանները հաստատում են, որ գեղանկարիչն իրոք կնամոլ էր ու կռվազան, բազում ծեծկռտուքներից հետո նա հաճախ էր հայտնվում բանտում:

Կյանքի վերջին տարիները նա անցկացրել է Իտալիայի հարավում, որտեղ թաքնվում էր արդարադատությունից՝ կռիվներից մեկում մարդ սպանելուց հետո: Միքելանջելո դա Կարավաջիոյին համաշխարհային հռչակ են բերել աստվածաշնչյան թեմաներով կտավները՝ «Իսահակի զոհաբերությունը», «Հուդիթն ու Օլոֆերնը», «Զղջացող Մարիա Մագթաղինացին» և մյուսները:
BBC


Հ.Գ. Բայց ինչ անհանգիստ ժողովուրդ են իտալացիները՝ հազար տարի փորփրեցին Ֆլորենցիան՝ մինչև գտան Լիզա Գերարդինիի՝ Ջոկոնդայի մասունքները, ու քառորդ դար ստուգում էին՝ Լիզան է, թե ոչ: Համոզվեցին՝ Լիզան է, գանգի հիման վրա վերականգնեցին դիմանկարը, համոզվեցին՝ Լեոնարդո դա Վինչին «ճիշտ» է նկարել՝ նման է: Հետո էլ Կարավաջիոյին հասան: Դժվար է այդքան հանճարներ ունենալ սեփական պատմության մեջ: Համապատասխանել է պետք նախնիների հանճարին ու համբավին: Շատ խորանան, գուցե Հուլիոս Կեսարի մասունքներն էլ գտնեն, թեպետ նրա մարմինն այրել են իր հաստատած ծեսով: Այրելն՝ այրել են, բայց ոսկորները չեն այրվում, գուցե մի տեղ դեռ մնացել են՝ գտնվելու հույսով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ